Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում իբրև թե մի ադրբեջանցի ազատ տեսանկարահանում է իրականացնում Երևանի տարածքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

 

«Ցանկացած տեսանյութ կարող ենք վերցնել, կողքից այնպես անել, որ իբրև թե ադրբեջանցի է խոսում և հրապարակենք: Երկու տարի առաջ նույն տեսանյութն այլ անձի անունով հրապարակվել է: Մոնտաժված տեսանյութ է և իրականությանը չհամապատասխանող, դրա վերաբերյալ մեր եզրակացությունը կտանք և կհանրայնացնենք»,- նշեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ տեսանյութը հրապարակվել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկի կողմից: 

Քաղաքականություն

Պատահարներ