Խաղը լավ ընթացք ունեցավ «Փյունիկ»-ի համար. Ռոման Բերեզովսկի

Երևանի «Փյունիկ»-ն առաջին պաշտոնական հաղթանակը տոնեց Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ և մարզիչն առաջին մեկնաբանությունն է տվել առաջնության մեկնարկից հետո:

 

«Մեր ֆուտբոլիստների համար մի քիչ ժամանակ է պետք, որ հարմարվեն խաղին: Նորմալ է, որ առաջնության վերսկսվելուց հետո մեկնարկային խաղերը փայլուն և գեղեցիկ չեն լինում: Այս պահի դրությամբ կարևորն արդյունքն է, քանի որ ծանր վիճակում ենք գտնվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`հետխաղյա մամուլի ասուլիս ժամանակ ասել է Բերեզովսկին: Վերջինս շեշտեց, որ թիմը ձգտելու է լավագույն 6 թիմերի մեջ լինի մրցաշրջանի ավարտին և հիմա ակումբը կենտրոնացած է առաջիկա երկու խաղերի վրա:

 

««Փյունիկ»-ը պատրաստ է թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն: Խնդիրներ կան հարձակման գծում, բայց ձգտում են լուծել այդ խնդիրները: Այս խաղը լավ ընթացք ունեցավ մեզ համար»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 16-րդ տուրում «Փյունիկ»-ը մրցեց «Գանձասար-Կապան»-ի հետ և հաղթեց 2:0 հաշվով:

Քաղաքականություն

Պատահարներ