ՀՀ-ում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ. Թորոսյան

Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ երեկ այդ մասին տեղեկացված չի եղել:

«Այո, նման դեպք կա, երեկ, երբ լրագրողներն ինձ հարց էին տալիս, ինձ դեռ այդ մասին չէին զեկուցել: Երեխան  ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրը երկու օր ջերմել է: Մայրիկն էլ այս պահին սիմպտոմներ չունի: Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ եւ ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու եւ առողջությունը վերականգնելու համար, թեպես, նորից կրկնեմ, որպես այդպիսին վերականգնելու կարիք էլ չկա: Հույս ունեմ, նրանք ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից»,-ասաց Թորոսյանը:


 

Քաղաքականություն

Պատահարներ