Միակողմանի թոքաբորբի ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել․ NEWS

Մարտի 26-ին Կոտայքի մարզի Ալափարս գյուղում «միակողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետ Արտակ Սարիբեկյանն ասաց, որ 59-ամյա կինն ունեցել է նաեւ այլ հիվանդություն։ Նա հայտնեց, որ կինը տեղափոխվել էր Նորքի «Ինֆեկցիոն» հիվանդանոց։

«Չեմ կարող ասել՝ գյուղում է մահացել, թե հիվանդանոցում»,- ասաց համայնքապետը։ Նա հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Հիվանդանոցից էլ մեզ հայտնեցին, որ իրենք չեն կարող առայժմ դա հաստատել, եւ խորհուրդ տվեցին զանգել առողջապահության նախարարություն: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն էլ առանց հարցը լսելու ասաց, որ չի կարող խոսել ու անջատեց:


 

Քաղաքականություն

Պատահարներ