ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց կորոնավիրուսից մահացած քաղաքացիներին չդիահերձելու օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսի հետևանքով մահացած քաղաքացիների դիահերձում չկատարել:

Կառավարության՝ առաջարկը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրոսային հիվանդության հետևանքով մահացած մարդկանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն համապատասխանում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:

Նաև՝ դեռևս հայտնի չէ կորոնավիրուսի ապրելիության ժամկետն ու այն, թե մահացած անձից վարակը տարածվել կարո՞ղ է, հետևաբար հերձման հետևանքով կարող է վարակը կրկին տարածվել: Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսի հետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով։

Քաղաքականություն

Պատահարներ