Աննա Հակոբյանի անակնկալը հակառակորդի գնդակից վիրավորում ստացած տղային և գյումրեցի 13-ամյա աղջկան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին:

 

 

Երեխաներին է հանձնվել Աննա Հակոբյանի կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները:

 

«Վարչապետն ու ես ցանկանում ենք, որ ձեր կյանքում փորձությունները մնան անցյալում, առողջ եղեք»,- գրել է Աննա Հակոբյանը:

 

Քաղաքականություն