Դոնի Ռոստովում և Կրասնոդարում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիները պետք է կապ հաստատեն գլխավոր հյուպատոսության հետ. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է հրապարակվել՝ ուղղված Դոնի Ռոստովում և Կրասնոդարում գտնվող Հայաստանի քաղաքացիներին: «Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավոր կացարան ապահովելու նպատակով, Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում գտնվող այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան, խնդրում է շտապ կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ»,- ասված է հաղորդագրությունում: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության թեժ գծի հեռախոսահամարներն են՝ +7/863/253-67-45, +7 (961) 408 – 44 – 23 (WhatsApp/Viber):
 


Քաղաքականություն

Պատահարներ