ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցավ 45 հազարը

Մեկ օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է  2751 մարդ, նախորդ օրը գրանցվել էր մահվան 1433 դեպք։ Այս մասին հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանը։

Երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է ավելի քան 45 հազար մարդ, վարակվել՝  մոտ 820 հազարը։

Ապրիլի 21-ին ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը Washington Post-ի հետ զրույցում հայտարարել էր, որ հաջորդ ձմռանն ԱՄՆ-ում սպասվող կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է շատ ավելի վատը լինել, քան ներկայինս։

Այժմ ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում վարակակիրների և զոհերի թվով։

Քաղաքականություն

Պատահարներ