Ռուսական վանքում 70-ից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով. Lenta

Նիժնի Նովգորոդի շրջանի Սուրբ Երրորդություն Սերաֆիմ-Դիվեևսկի վանքում 76 մարդ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտարարել է շրջանի ղեկավար Գլեբ Նիկիտինը: Նրա խոսքերը ներկայացված են շրջանային կառավարության կայքում, հայտնում է Lenta-ն:

«Մենք տեսնում ենք, որ դեպքերի թիվը շարունակում է աճել: Ախտորոշմամբ հաստատված 207 մարդկանցից 76-ը հայտնաբերվել են Սուրբ Երրորդություն Սերաֆիմ-Դիվեևսկի վանքում, որտեղ գտնվում է հիվանդության օջախը»,- ասել է Նիկիտինը: Նա շեշտել է, որ Դիվեևում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկվում է, վանքի բոլոր հատվածներում կատարվում է ախտահանում:

Քաղաքականություն

Պատահարներ