Մոսկվայում ևս 10 հազար հիվանդանոցային մահճակալային տեղ են պատրաստում

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները ևս 10 հազար մահճակալային տեղ են նախապատրաստում։ Այդ տեղերը նախատեսված են հիվանդների մեծ հոսքին պատրաստ լինելու համար, փոխանցում է «Gazeta»-ն։

Դրանք նախապատրաստվելու են գործող հոսպիտալային տարածքների շրջանակներում։ Այդտեղ տեղավորելու են բուժման եզրափակիչ փուլերում գտնվող պացիենտներին, որոնց խնամքի կարիքը մեծ չէ, որքան բուժումների սկզբում։ Սոբյանինը հայտարարել է, որ ներկայում քննարկում են, թե որ օբյեկտների շրջանակներում են լինելու այդ բացազատումները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման տեմպն ամենաարագներից է աշխարհում և զիջում է միայն Միացյալ Նահանգների տեմպին։ Այնտեղ օրական մի քանի հազարով ավելանում է նոր վարակակիրների թիվը։

Քաղաքականություն

Պատահարներ