Մարատ Մուսայելյանն ազատվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Մարատ Մուսայելյանն ազատվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, ինչի մասին հատնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջը: 

Մայիսի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Մարատ Մուսայելյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: 

Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 21-ին, ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստում նախագահի լիազորությունները կստանձնի Արայիկ Հարությունյանը:

Քաղաքականություն

Պատահարներ