Երկար ժամանակ Վերին Լարսում գտնվող ՀՀ 70 քաղաքացիները ուղևորվել են Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված ՀՀ 70 քաղաքացիներ, մայիսի 28-ին՝ ժամը 13:20-ին, ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։

«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Քաղաքականություն

Պատահարներ