Կորոնավիրուս է ախտորոշվել «Աստղիկ» ԲԿ-ի 2-3 աշխատակցի մոտ

«Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ երկու շաբաթ առաջ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը։

«Մեր հիվանդանոցում եղել են 2-3 բժիշկներ, որ տանը վատ են զգացել եւ մնացել են տանը, աշխատանքի վայրում չի հայտնաբերվել»,- լրատվամիջոցին ասել է նա։

Ասատրյանը հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել․ «Ես հեռախոսով ոչ մի հարցազրույց չեմ տալիս, հարցեր ունեք, եկեք հիվանդանոց, խոսենք»:

Քաղաքականություն

Պատահարներ