Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսային թեստի պատասխանը

Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,- հայտնել է Պողոսյանը:

Քաղաքականություն

Պատահարներ