Իտալացի բժիշկը հայտարարել է, որ կորոնավիրուսը նահանջում է

Իտալացի առաջատար բժիշկ, կորոնավիրուսի փորձագետ, Միլանի «Սան Րաֆֆե» հիվանդանոցի ղեկավար Ալբերտո Զանգրիլոն նշել է,  որ վիրուսը կորցնում է ակտիվությունը: Ալբերտո Զանգրիլոն խոսել է նոր վարակվածներից վերցված մաղձերի մասին: Վերլուծությունը, որտեղ որոշում է կենսաբանական հեղուկում տվյալ ծավալի մեջ վիրուսի պատճենների քանակը, կոչվում է վիրուսային բեռ: Որքան բարձր է ցուցանիշը, այնքան բարձր է վարակելու հավանականությւոնը և ավելի ծանր է հիվանդության ընթացքը:

 

«Վերջին 10 օրվա ընթացքում վերցված քսուքները ցույց տվեցին, որ վիրուսը», - մեջբերում է Reuters- ը: 

 Զանգրիլոնի գործընկերն էլ հավելել է՝ տվյալները ցույց են տալիս, որ վիրուսը նահանջում է և այդ մասին է վկայում նաև Իտալիայում «ծանր» հիվանդների և վիրուսից մահացության թվի անկումը: Գիտնականները հորդորում են պահպանել տարրական կանոնները. ավելի հաճախ ձեռքերը լվանալ, դիմակներ կրել, հեռավորությունը պահպանել, բայց վստահ են, որ անհրաժեշտ է վերադառնալ նորմալ կյանքին:

Քաղաքականություն

Պատահարներ