Պարետատունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը

ետությունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոստիկանության և տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, հանրապետությունում դեռ շատ են հակամահաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ռեյդերը շարունակվելու են: Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, միայն քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նորից կոչ արեց պահել հակահամաճարակային կանոնները, ամենուրեք կրել դիմակ, առանց ախտահանման ձեռքերը դեմքին չմոտեցնել, պահել սոցիալական հեռավորություն: 

Քաղաքականություն

Պատահարներ