Դեմոկրատները ցույցերի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքը վախկոտություն են որակել

Դեմոկրատները ցույցերի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքը վախկոտություն են որակել: Ներկայացուցիչների պալատի խոսնալ Նենսի Փելոսին և սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը համատեղ հայտարարությամբ նման կերպ են բնորոշել Սպիտակ տան մոտակայքում խմբված ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազի կիրառումը: Այս մասին գրում է iz.ru-ն:

Ըստ դեմոկրատների՝ նման դժվարին ժամանակներում Միացյալ Նահանգները իրական ղեկավարության կարիք ունի:

Ավելի վաղ Թրամփը զբոսնել էր Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես Եպիսկոպոսական եկեղեցու տարածքում, որը նախօրեին հրկիզել էին վանդալները: 

Քաղաքականություն

Պատահարներ