ԱՄՆ-ում ցույցերի և անկարգությունների հետևանքով մոտ 4.4 հազարը մարդ է ձերբակալվել

Նվազագույնը 11 մարդ է մահացել ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի և անկարգությունների հետևանքով, որոնք սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Այս մասին գրում է ТАСС-ը։ 

 

Օքլենդում կրակոցի հետևանքով մահացել է դաշնային ծառայության 53-ամյա սևամորթ աշխատակից Դեյվ Պատրիկ Անդերվուդը, նրա գործընկերը ծանր վիրավորում է ստացել: Օմահայում էլ 22-ամյա սևամորթ Ջեյմս Սքարլոքը սպանվել է, երբ մի խումբ համախոհների հետ ծեծի էր ենթարկում սպիտակ մարդու: Ծեծի ժամանակ վերջինիս հաջողվում է վերցնել ատրճանակն ու կրակել նրան:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ԱՄՆ տարբեր քաղաքներում հարյուրավոր տուժածներ կան, սակայն նրանց հստակ և ամբողջական թիվը որոշել դեռևս անհնար է: 

Ըստ ԶԼՄ-ների վերջին մի քանի օրերում ԱՄՆ-ում ցույցերի և անկարգությունների հետևանքով ձերբակալվել է մոտավորապես 4.4 հազար մարդ: Նրանց մեղադրում են ծեծի, պարետային ժամը խախտելու, ճանապարհները փակելու համար: Նշվում է, որ անկարգություններով պայմանավորված՝ ԱՄՆ մոտ 40 քաղաքներում պարետի ժամ է սահմանվել, այդ թվում՝ Վաշինգտոնում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում:


 

Քաղաքականություն

Պատահարներ