Մեկ ժամ էլ չի տևել այնտեղ գտնվելս, քանի որ ստուգում էի բունկերը․ Թրամփը՝ ցույցերի ժամանակ բունկերում գտնվելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է  անցած հանգստյան օրերին ցույցերի ժամանակ Սպիտակ տան ստորգետնյա բունկերում գտնվելու պատճառների մասին՝ հայտարարելով, որ ընդամենը «ստուգել է» բունկերը։ Այս մասին  հայտնում է Fox News Radio-ն, որին  տված հարցազրույցում Թրամփը ասել է, որ կեսօրին է եղել բունկերում, այլ ոչ թե ցույցերի ժամանակ։ «Ես այնտեղ երկար չեմ եղել, մեկ ժամ էլ չի տևել այնտեղ գտնվելս, քանի որ ստուգում էի բունկերը»,- ասել է նա։ 

 

Թրամփը նաև հայտնել  է, որ ցուցարարներին ցրելու հրահանգ չի տվել Սուրբ Հովհաններս եկեղեցի գնալուց առաջ, որը մասամբ այրվել էր, և որտեղ նա Աստվածաշունչը ձեռքին ֆոտոշարք էր արել։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ