Քանյե Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարելու մասին
Ամերիկացի ռեփեր, դիզայներ, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը կրկին հայտնել է, որ մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Ուեսթը թվիթերյան իր էջում չի հստակեցրել, թե նախագահական որ ընտրությունները նկատի ունի, սական վերջում #2020VISION նշում է արել:
«Այժմ մենք պետք է արդարացնենք Ամերիկայի հույսերը՝ վստահելով Աստծուն, միավորելով մեր պատկերացումներն ու կառուցելով բոլորիս ապագան: Ես իմ թեկնածությունն եմ առաջադրում ԱՄՆ նախագահի պաշտոնում»,- գրել է նա: