Ռեանիմացիայում գտնվող մեկ պացիենտի համար մոտ 1 միլիոն դրամ է ծախսվում․ նախարար

Կորոնավիրուսով հիվանդ և ռեանիմացիայում գտնվող մեկ պացիենտի համար շուրջ մեկ միլիոն դրամ է ծախսվում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

 

Հարցին, թե մեկ հիվանդի բուժման համար որքա՞ն գումար է ծախսվում, նախարարը նշեց․ «Այս հարցի պատասխանը չկա, որովհետև հիվանդները բուժվում են տարբեր բժշկական հաստատություններում, տարբեր անձնակազմերով և տարբեր հագեցվածությամբ»։

 

Նա նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հիվանդանոցների հետ կապված ծախսեր կատարել է ինչպես նախարարությունը, այնպես էլ՝ ողջ պետական ապարատը, դրանք կատարվել են նաև պահուստային ֆոնդերից ու գործող ծրագրերից։

Քաղաքականություն

Պատահարներ