ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուկաշենկոն հարցազրույցի գնացել առանց կոշիկի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույցի է գնացել առանց կոշիկների` գուլպաներով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Հարգում եմ հավաքարարներին, ոտաբոբիկ եմ քայլում»,- իր արտաքին տեսքը մեկնաբանել է երկրի ղեկավարը՝ վերելակից լրագրողների մոտ դուրս գալիս:

 

 Հաղորդվում է, որ այս կադրերը նկարվել են Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Ինչպես պատմել է լրագրող Ալեքսեյ Կրիվոշեևը, ամբողջ հարցազրույցի ընթացքում ինքը, ինչպես նաև Բելառուսի նախագահն առանց կոշիկների են եղել:

Քաղաքականություն

Պատահարներ