Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. հրշեջներն ու քաղաքացիները պայքարում են կրակի տարածման դեմ

Խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:


Ուշ երեկոյան Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ Երևան-Արմավիր ավտոճանապարհին աշխատանքներ են կատարել դաշտերում առաջացած հրդեհի մարման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հրշեջներին օգնում են քաղաքացիները և նրանց հաջողվել է կրակի տարածումը վերցնել իրենց վերահսկողության տակ ու, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան:


 

Քաղաքականություն

Պատահարներ