Հակառակորդի արձակած կրակից մահացած զինվորները

 

Լուսանկարներում այսօր՝ հուլիսի 14-ին, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացած զինծառայողներ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը և մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանն են։

 

ArmDally.am-ի հետ զրույցում Բազումի համայնքապետարանից նշեցին, որ մանրամասն տեղեկություն չունեն։

 

Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից է՝ ծնված 1989 թվականին։ 

«Նա հաշվառված է Սիվաշական ավանում, անձնապես չենք ճանաչում, քանի որ վերջին տարիներին է, որ Սիվաշական ավանը մեր տարածքին է միացել, մենք այնտեղի բնակիչներին այդքան լավ չենք ճանաչում։ Միայն գիտենք, որ ամուսնացած է, երեխա ունի»,-նշել են համայնքապետարանից։

 

Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:

 

Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ է, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:
Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից:

Քաղաքականություն

Պատահարներ