Ադրբեջանական կրակոցներից վնասված տները կվերանորոգվեն կամ նորը կկառուցվեն. Տավուշի մարզպետ

Ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով վերջին օրերին վնասված տները կվերանորոգվեն պետական միջոցներով։ Իսկ եթե դրանք նորոգման ենթակա չեն, նորերը կկառուցվեն։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

 

«Այս պահի դրությամբ հարաբերական անդորր է։ Առավոտվա ամբողջ ընթացքում մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը։ Վնասվել  է ջրագիծ՝ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը, և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում քաղպաշտպանության բոլոր ուղղություններով՝ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա, մասնավորապես, պատսպարման առումով։ Մեր քաղաքացիները հիմնական այս ընթացքում գտնվել են ապաստարաններում և նկուղներում, և բարեբախտաբար քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ ու զոհեր չունենք»,- ասաց Չոբանյանը։

Քաղաքականություն

Պատահարներ