Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու վերաբերյալ տեղեկությունները ստուգվում են. ԱԱԾ

Հայաստանի քաղաքացի Նարեկ Սարդարյանի վերաբերյալ տեղեկությունները ստուգման փուլում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արթուր Գեւորգյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները լուր էին տարածել Նախիջեւանի սահմանին ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի քաղաքացի 30-ամյա Նարեկ Սարդարյանին ձերբակալելու մասին:

 

Նշենք, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանն անասնահոտն արածեցնում էր սահմանամերձ տարածքում: Համացանցում հրապարակված կադրերում Սարդարյանն ասում է, որ սահմանն իբր հատել է եւ Ադրբեջանում քաղաքական ապաստան հայցել: Տղամարդու ազգականներն այս վարկածին չեն հավատում:

Քաղաքականություն

Պատահարներ