Առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է. Նիկոլ Փաշինյան

Վերջին օրերին առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Մենք վերլուծում ենք, որ դա կարող է կապված լինել հակամահաճարակային միջոցառումների, մասնավորապես, դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ»,-ասաց նա:

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Համեմատություն անցկացնելով 2 շաբաթ առաջվա թվերի հետ պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճկալների ազատ լինելու եւ  մեր քաղաքացիներին արագ եւ պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով ունենք էական առաջընթաց: Նաեւ թվերի բացարձակ մեծ, բայց կայուն լինելը արդյունք  է հակահամաճարակային գործողությունների, որ բնակչությունն ու կառավարությունն իրականացնում է:

Արդեն 4 օր է, որ տանը սպասող որեւէ պացիենտ չունենք, նաեւ չունենք այլ բուժհաստատություններում տեղափոխման սպասող հիվանդներ:

Ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների թիվը շրունակում է մնալ կայուն, տատանվում է 650 թվի շուրջ, մոտ 50 մարդ միացված են թոքերի օդափոխության սարքերին»:

Քաղաքականություն

Պատահարներ