Նոր բացահայտնում. «Rhosus» նավը, որը ամոնիումի սելիտրա էր բերել Բեյրութի նավահանգիստ, խորտակվել է դեռ 2018թ-ի սկզբին

«Rhosus» նավը, որը ամոնիումի սելիտրան 2014-ին բերել էր Բեյրութի նավահանգիստ և որը դարձել է օգոստոսի 4-ին ուժեղ պայթյունի ու  ավերածությունների պատճառ, խորտակվել է դեռեւս 2018-ի սկզբին: Այս նոր բացահայտման մասին հայտնում է The New York Times պարբերականը: 

 

2013-ի նոյեմբերի 21-ին նավը մտել է Լիբանանի մայրաքաղաքի նավահանգիստ և այլևս չի հեռացել: Նավն ի սկզբանե ձերբակալվել է երկրի իշխանությունների կողմից, իսկ անձնակազմին կարգադրվել է մնալ նավի վրա: Մի քանի ամիս անց մարդիկ ազատվել են, բայց նավը մնացել է: Լիբանանի իշխանությունները բեռը տեղափոխել են նավահանգստի պահեստ, իսկ 2015-ին թույլատրվել է հեռացնել 300 մետր հեռավորության վրա: Այս կարգավիճակում նավը մնացել է 3 տարի: Պարբերականը ուսումնասիրել է վերջին տարիներին արված արբանյակային լուսանկարները: Նշվում է, որ «Rhosus» նավը վնասված է եղել եւ 2018թ-ի փետրվարի սկզբին այն խորտակվել է: Արբանյակային լուսանկրաներից մեկում, որը թվագրվում է 2018թ-ի փետրվարի 18-ին, տեսանելի է նավը թեքված եւ կիսախորտակված վիճակում: 

Բեյրութի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խորտակված «Rhosus»-ի հետ, քանի որ դրա մնացորդները չեն խոչընդոտել ծովային երթևեկությանը: Նավի մասերը գտնվում են Բեյրութի նավահանգստի մերձակայքում գտնվող ծովային հատվածում, որը  պայթյունի էպիկենտրոնից ընդամենը 300 մետր հեռավորության վրա է:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ