Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 10-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 642, մահացության ցուցանիշը՝ 269:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

 

1. Հայաստան – 13 642

2. Ռուսաստան – 6117

3. Իրան - 3910

4. Ադրբեջան – 3315

5. Թուրքիա – 2866

6. Վրաստան – 313

 

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 269

2. Իրան – 221

3. Ռուսաստան – 103

4. Թուրքիա – 69

5. Ադրբեջան – 48

6. Վրաստան – 4

 

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 23, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 40 443 է, մահվան դեպքերինը՝ 1024:

Մեկ օրում առողջացածների թիվը 96 է, ընդհանուր առողջացածներինը՝ 32616, փաստացի բուժվողներինը՝ 6793 (մեկ օրում նվազել է 78-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման:

Քաղաքականություն

Պատահարներ