Մինսկում ձերբակալել են RT-ի թղթակցին, ՔԿ-ն ավելի քան 20 քրեական գործեր է հարուցել

Ռուսական RT հեռուստաալիքի թղթակից Կոնստանտին Պրիդիբայլոն հայտնել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում: РИА Новости-ի փոխանցմամբ` այդ մասին լրագրողը հայտնել է իր Telegram-ալիքում:

Աղբյուրի հաղորդմամբ`Բելառուսի ՔԿ-ն 20 քրեական գործ է հարուցել զանգվածային անկարգությունների գործով, որով նախատեսվում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ Daily Storm-ի գլխավոր խմբագիր Ալյոնա Սիվկովան հայտնել էր, պարբերականի լրագրողներ Անտոն Ստարկովը և Դմիտրի Լասենկոն ծեծի են ենթարկվել Մինսկում ձերբակալության ժամանակ: Նրանց հետ միասին տուժել են նաև Медуза գործակալության և Дождь հեռուստաալիքի լրագրողները:

Հիշեցնենք, որ մեծ թվով ձերբակալություններ տեղի են ունեցել նախօրեին անցկացվող բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ: Ցույցերի համար պատճառ էր դարձել օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների 80.08 տոկոսը:

Քաղաքականություն

Պատահարներ