ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելառուսում նախագահի ընդդիմադիր թեկնածուն լքել է երկիրը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բելառուսում նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան լքել է երկիրը։ Նա մեկնել է Լիտվա՝ իր երեխաների մոտ։

 

«Ես իմ կյանքում շատ դժվարին որոշում եմ կայացրել։ Ես կարծում էի, որ այս ամենը ուժեղ է դարձրել ինձ, բայց ոչ, ես նույն խոցելի կինն եմ։ Ոչ ոքի կյանքը չարժե այն ամենին, ինչ հիմա կատարվում է։ Երեխաները կյանքում ամենակարևոր տեղում են»,- ասել է նա: 

 

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսն էլ twitter-ի իր միկրոբլոգում գրել է.

«Սվետլանա Տիխանովսկայան ապահով է: Նա Լիտվայում է:»

Քաղաքականություն