Մեղմացումներ չեն նախատեսվում Զինված ուժերում հայտարարված կարանտինի առնչությամբ. Ավինյան

Պարետատունը դեռևս մեղմացումներ չի նախատեսում Զինված ուժերում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի հետ կապված: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

 

«Այս փուլում Զինված ուժերում և այնտեղ հայտարարված կարանտինի հետ կապված փոփոխություններ չեն սպասվում, բայց դրական դինամիկայի պահպանման պարագայում, այստեղ նույնպես որոշակի մեղմացումներ հնարավոր կլինի իրականացնել»,- ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ