Ավտոներկրողների միության բողոքի ակցիան Կառավարության դիմաց

Ավտոներկրողների միության անդամները Կառավարության շենքի դիմաց ակցիա են անում այսօր՝ օգոստոսի 14–ին։ Նրանց բողոքի պատճառը՝ Ռուսաստանում հայկակական պետհամարանիշներով մեքենաներ վարելու արգելքն է։

 

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով` այս ամենին հստակ պարզաբանում և հիմնավորում չեն տվել, սակայն արդեն մեկ ամիս է, ինչ այս գործընթացը տեղի է ունենում: «Ստացվում է՝ այսքան ներկրող, որ մեքենա է բերել Հայաստան, մաքսազերծել, մեքենաները թողնելու է Հայաստանում, այսպես կանգնած է: Ռուսաստանի քաղաքացիները ևս բողոքում են ստեղծված իրավիճակից: Հիմա Ռուսաստանում նույնիսկ հաշվի չեն առնում, որ մենք մաքսային միության անդամ ենք, անօրինական մեր մեքենաները առգրավում են»:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ մեկ ամիս առաջ փոխնախարարների հետ հանդիպում են ունեցել, բայց երբ խնդրել են հարցը հասցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա հետ քննարկել, որևէ պատասխան չեն ստացել:

Քաղաքականություն

Պատահարներ