Ո՞ր տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ. Պարետը սահմանել է ցանկը

Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ։

Այս մասին ասված է Միասնական տեղեկատվական հարթակի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

«Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ

✅ անձնական օգտագործման մեքենաներում

✅ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը»։

 

Auroranews-ի հետ զրույցում պարետատան մամուլի խոսնալ Մանե Գևորգյանը նշեց, որ ընտանիքի անդամները կարող են իրենց սեփական մեքենայում դիմակ չկրել: Նա նշեց, որ ոստիկանները անձնագրի միջոցով կարող են ստուգել և հասկանալ, թե մեքենայում գտնվողները իսկապես ընտանիքի անդամներ են, թե ոչ: 

Քաղաքականություն

Պատահարներ