Եռյակի հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ. Արսեն Բաբայան

Եռյակի հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«Դրա կազմակերպման մասին Եռյակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արտահայտվել են վաղուց։

Իսկ Հայաստանում կորոնավիրուսի համավարակը ապաշնորհության և ապիկարության հետևանքով կառավարել չկարողանալու ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական ուժը, և դա լավ գիտե ժողովրդի շրջանում արդեն իսկ լեգիտիմությունը կորցրած իշխանական միավորը, որը նույնիսկ համաճարակային իրավիճակի մեղքն էր բարդում նույն այդ ժողովրդի վրա։

Թե բա «ժողովրդի իշխանություն»»,- գրել է Բաբայանը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան»,  «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հաղորդագրություն են տարածել, որում տեղեկացնում են, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

Քաղաքականություն

Պատահարներ