ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծովագյուղի ղեկավարին ձերբակալելու որոշում է կայացվել

Իրավապահները Ծովագյուղի ղեկավարին ձերբակալելու որոշում են կայացրել, հայտնում է Armlur- ը: 

 

Լրատվականը տեղեկությունը փորձել է պարզել անձամբ համայնքի ղեկավարից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց օգնականը՝ չցանկանալով որեւէ բան խոսել:

 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար տվել: Այս պահին Գավառի ոստիկանապետին տեղափոխում են Երեւան: 

 

Դաժան ծեծի է ենթարկվել նաեւ Սևանի Ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը եւ 10 –ից ոստիկաններ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:


 

Քաղաքականություն

Պատահարներ