Մայր Աթոռում կատարվեց աղոթք Արցախի և Հայոց բանակի համար

Սեպտեմբերի 27-ին՝ Սուրբ Պատարագից հետո, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվեց աղոթք Արցախի անսասանության և Հայոց բանակի ոգու ամրության համար։

«Այսօր մենք աղոթում ենք մեր զավակների համար, որ այս պահին կյանքի ու մահու կռվի մեջ են, աղոթում ենք առ Աստված, որ ուժ տա նրանց բազուկներին և պահպանի նրանց։ Մենք աղոթում ենք, որ Աստված մեր զորավարներին և մեր զինվորյալներին այնպիսի զորություն տա, որ այլևս ոչ մի թշնամի չհամարձակվի հարձակվել մեր հայրենի տան վրա։ Եվ, վստահ ենք, որ Աստված մեզ հետ է, վստահ ենք, որ մեր զինվորները դուրս կնետեն ինչպես, որ գիտենք վերջին տասնամյակների ընթացքում, մեր սահմաններից որևէ հարձակվողի», - ասաց Սրբազանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակ անց մեր ողջ ժողովուրդը իր գոհաբանական աղոթքը կբարձրացնի առ Աստված մի նոր հայրենական, ազգային հաղթանակի համար։

Քաղաքականություն

Պատահարներ