«Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան

Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրողները՝ Ֆրանսիայի քաղաքացիներ, հաղորդում են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։

Լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։

Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։

Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ։

Հիշեցնենք՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, 24News-ի լրագրողը, «Agence France-Presse» (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողները։

«Գրադի» հրետակոծության տակ է ընկել «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը։

Քաղաքականություն

Պատահարներ