Հաջիևը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը պատերազմին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատահմամբ հաստատել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցությունը:

Նա Արցախի պաշտպանության բանակի կողմից Գյանջայի ռազմական ավիաբազային հասցրած հարվածի հետևանքները ցույց տալու համար «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում հստակ երևում է, որ տարածքում թուրքական բանակի համազգեստով զինծառայողներ են կանգնած:

Ավելի ուշ լուսանկարը հեռացվել է: Հաջիևը պարզաբանել է, թե իբր թուրք զինվորականները պարզապես ուսումնավարժանքի էին մասնակցում:

Քաղաքականություն

Պատահարներ