ՆԱՏՕ-ն նախազգուշացրել է Թուրքիային զերծ մնալ ռուսական С-400 համակարգերի կիրառումից

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունից մտահոգություն են հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի արձակմամբ:

«Այդ համակարգը կարող է սպառնալիք ներկայացնել դաշնակիցների օդանավերի համար և բացասական ազդեցություն ունենալ դաշինքի գործընկերների հետ հարաբերությունների վրա»,-  DW.com-ը նշում է՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

 

Ուրբաթ հայտնի էր դարձել, որ թուրք զինվորականներն առաջին անգամ փորձարկել են С-400 համակարգերը սևծովյան Սինոփ քաղաքի շրջանում:

Քաղաքականություն

Պատահարներ