Ղրղզստանում ձերբակալել են սիրիացի ահաբեկիչների հետ կապված զինյալների

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի անդամներին, որոնք կապված են սիրիացի գրոհայինների հետ: Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտարարել է կառույցի մամուլի կենտրոնը:

«Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գաղտնի կառույցների և դրանց ֆինանսավորման ուղիների հայտնաբերման օպերատիվ -որոնողական միջոցառումների ընթացքում ՆԳՆ-ի հետ համատեղ Ջալալ Աբադ քաղաքում ձերբակալել են հանրապետության երկու քաղաքացու», – կոմիտեի հայտարարությունն է մեջբերում ТАСС-ը:

Միևնույն ժամանակ, ձերբակալված զինյալների անուններն ու ազգանունները չեն հրապարակվել, բայց հայտնի է, որ նրանք հոկտեմբերի 19-ին հարձակվել են տեղի գործարարի վրա և նրանից խլել մոտ 5000 ԱՄՆ դոլար: Ներկայում կասկածյալները գտնվում են Ջալալ Աբադ քաղաքի ՆԳ վարչության ժամանակավոր պահման մեկուսարանում:

«Ձերբակալվածները կասկածվում են Սիրիայում անօրինական զինված խմբավորումների գործողություններին մասնակցելու մեջ: Նրանց ղեկավարների հանձնարարությամբ նրանք ժամանել են հանրապետություն՝ ավազակային հարձակումներ կազմակերպելու համար, միջազգային ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար», -հայտնել են Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեից:

 

Քաղաքականություն

Պատահարներ