Մակրոնը պատասխանել է Էրդողանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին․

«Մենք երբեք չենք հանձնվի: Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ: Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է: Մենք կշարունակենք:

Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները խաղաղության ոգով: Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը: Մենք կշարունակենք: Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Էմմանուել Մակրոնը:

Քաղաքականություն