Իրանական տարածք ներխուժելու դեպքում, ցամաքային բրիգադը և ավիացիան պետք է անհապաղ պատասխանեն. հրաման


Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հրաման է արձակել երկրի սահմանների խախտումներին անհապաղ արձագանքելու մասին:

Իրանական «Ազարիհա» հեռագրային ալիքը հայտնում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանի մասին, ըստ որի, իրանական տարածք ներխուժելու դեպքում, ցամաքային բրիգադը և ավիացիան պետք է անհապաղ պատասխանեն:

Նշվում է նաև, որ իրանական զորքերը տեղակայված են այն սահմաններին, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում հայկական և ադրբեջանական ստորաբաժանումների միջև:

Քաղաքականություն