ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանն ազատվել է պաշտոնից

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ 

ԱԱԾ մամուլի կենտրոնից նշեցին, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետի պաշտոնում նշանակվել է ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի 1-ին տեղակալ, գնդապետ Արման Գասպարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ