Այսօր հակառակորդի կողմից հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է վնասվել

Արցախի մայրաքաղաքը այսօր նորից թշնամու թիրախում է: Հիշեցնենք, որ թշնամին թիրախավորել էր Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նմշանակության օբյեկտներ: Կան բազմաթիվ ավերածություններ:

ԱԻՊԾ-ից հայտնում են, որ մայրաքաղաքում մի ամբողջ թաղամաս է վնասվել: Կիրառվել է ռազմական ավիացիա: Ռմբակոծության հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը լուսանկարներ է հրապարակել այսօր հրթիռակոծված Ստեփանակերտից:

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ