Ասացին, որ «Բրիթիշ Փեթրոլիումը» շատ էր խնդրել ՀՀ նախագահին, որ նավթամուղին չխփենք. Հրանտ Բագրատյան

Չգիտես ինչու մենք խփում ենք Գյանջայի խաղաղ մասին, ինչու չենք խփում նավթամուղին, չեմ հասկանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հետո ինձ ասում են, դրա համար «Բրիթիշ Փեթրոլիումը» շատ էր խնդրել ՀՀ նախագահին: Եթե մենք խփում ենք նավթամուղին, այնտեղ կա մեկ նավթամուղ, երկու գազամուղ, այդ ամբողջը  կանգնում է, մեր ռազմավարական գործընկերն ուրախանում է»,-ասաց նա:

Բագրատյանը վստահություն հայտնեց, որ եթե ճիշտ սպառազինություն գնվեր եւ ճիշտ կազմակերպվեր պատերազմը, մենք չէինք պարտվի. «Կարող է իրենք մի 1000 քմ գրավեին ու կկանգնեցնեին՝ չափից շատ զոհեր տալու պատճառով:

Հաջորդը, ես չեմ կարողանում պատկերացնել, որ զինվորները զրահաբաճկոն ու կասկա չունեին»:

Նախկին վարչապետը նկատեց, որ այս պատերազմում ադրբեջանցիք էլ մի բան չէին. «Եթե մի բան լինեին, ինչի՞ պետք է ընդհանրապես պատերազմը 45 օր տեւեր»:

Քաղաքականություն

Պատահարներ