Սխալները այն աստիճանի չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա. Բաբկեն Թունյան

«Որեւէ մեկը չի ասել, թե Արցախի հանձնված հողերը կադրային փոփոխություններով պետք է բերել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

 

 Լրատվականի հարցին՝ ինչո՞ւ կառավարությունը հրաժարական չի տալիս, դուք տեսնում եք, որ ձեր իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում՝ կրթություն, արտաքին հարաբերություններ, առողջապահություն, տնտեսություն ու կադրերը զուտ փոխելով՝ քաղաքական գիծը չի փոխվում՝ Թունյանը պատասխանեց. «Ձեր հարցի մեջ պատասխանը կա: Դուք գտնում եք, որ բոլոր ոլորտներում ձախողում է գնացել, մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք, այդ սխալները այն աստիճանի չեն, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա»: Ըստ Թունյանի, տնտեսական ոլորտը չենք կարող ասել, որ ձախողվել է, որովհետեւ տնտեսական ոլորտի դժվարությունները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, պատերազմով. «Այսինքն, այստեղ լրիվ ֆորսմաժորային իրավիճակի հետ գործ ունենք»:

 

Քաղաքականություն

Պատահարներ