Ղարաբաղ են վերադարձել ավելի քան 23 500 փախստական. ՌԴ ՊՆ

Փախստականների թիվը, ովքեր կարողացել են ռուս խաղաղապահների օգնությամբ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադառնալ, գերազանցել է 23 500-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:  «Ընդհանուր առմամբ, 23 514 փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրերը»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: 

 

«Շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է»: Ռուս խաղաղապահները նաեւ շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Անցած օրվա ընթացքում Հայաստանի տարածքից ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2115 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: 
«Օրվա ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել են Ստեփանակերտի 2,85 կմ ճանապարհներ, 5,9 հա տեղանք: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է 104 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում մաքրվել է 14,67 հա տարածք, 5,5 կմ ճանապարհ, 81 բնակելի շենք, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 416 պայթյունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

 





 

Քաղաքականություն

Պատահարներ