Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 134768-ի: 

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 2142 է: 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Նոյեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 538 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2680-ի:  

Մեկ օրում առողջացածների թիվը 885 է, ընդհանուր առողջացածներինը՝  107 364, փաստացի բուժվողներինը՝  24 724։ Մեկ օրում արվել է  3064 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 509 029 թեստ։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ