Ոստիկանական ֆուրգոններ և մետաղական ցանկապատ. «Վնուկովոյում» սպասում են Նավալնիին

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում, որտեղ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պետք է ժամանի այս երեկո, նկատվել են ոստիկանական ֆուրգոններ և մետաղական ցանկապատ: Այս մասին հայտնում է The Bell.-ը:

 

«Ալեքսեյ Նավալնիի ժամանումից առաջ արդեն ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել նրա կողմնակիցներին: Մի քանի մարդ բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում, երբ փորձում էին թռչել Մոսկվա, ևս երեքին դուրս են բերել գնացքից: Ձերբակալվել է նաև Mediazona-ի թղթակիցը, իսկ մետաղական ցանկապատը տեղադրվել է Վնուկովոյի մոտ, որտեղ ժամանելու է ընդդիմադիրը, և արդեն նկատվում են ոստիկանական ֆուրգոններ»,- նշվում  է հրապարակման մեջ:

Քաղաքականություն